Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 185 տ բեռ է հասցվել Ադրբեջանին անցած Քարվաճառ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 185 տ բեռ է հասցվել Ադրբեջանին անցած Քարվաճառ

PanARMENIAN.Net - Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական ավտոշարասյունը մոտ 185 տոննա բեռ է հասցրել Արցախում պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցած Քարվաճառի շրջան, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Բեռը նախատեսված էր բնակելի տների և սոցիալական օբյեկտների էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար։

Ավտոշարասյունը բաղկացած էր «ԿամԱԶ» մակնիշի և ուղեկցող մեքենաներից։ Խաղաղապահների օգնությամբ Քարվաճառ են տեղափոխվել գեներատորներ, էլեկտրական սարքավորումներ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութեր։

Ադրբեջանական կողմին աջակցություն է ցուցաբերվել նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ հայտարարության դրույթների հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---