16 փետրվարի 2021 - 13:24 AMT
Կոտայքում 62-ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել 10-ամյա աղջկա նկատմամբ

Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել հարևանի՝ 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ, նա ձերբակալվել է ու ինքնախոստովանական ցուցմունք տվել, ապա` կալանավորվել, հայտնում են Ոստիկանությունից։

2021-ի փետրվարի 10-ին Կոտայքից մի բնակչուհի հաղորդում է ներկայացրել՝ իր անչափահաս՝ 2010թ. ծնված դստեր նկատմամբ իրենց հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի (անառակաբարո գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով: Երեխան ճանաչվել է տուժող:

Քրգործով ձեռք բերված բավարար ապացույցներով՝ տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, կալանավորման միջնորդությունը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: