Bitcoin-ը կրկին ռեկորդ է սահմանել` հատելով $50,000-ի շեմը

Bitcoin-ը կրկին ռեկորդ է սահմանել` հատելով $50,000-ի շեմը

PanARMENIAN.Net - Bitcoin-ը կրկին ռեկորդ է սահմանել և առաջին անգամ հատել է 50,000 դոլարի շեմը։ Այդ են վկայում CoinMarketCap-ի տվյալները։

Ըստ Coindesk-ի՝ Երևանի ժամանակով 16:33-ի տվյալներով, Bitcoin-ի արժեքը հասել է $50,436.08։

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Երևանի ժամանակով 08։44-ին այդ կրիպտոարժույթի գինը հասել էր 49,482 դոլարի՝ մեկ միավորի դիմաց։

Արժույթն ակտիվորեն աճ է արձանագրում փետրվարի 8-ից սկսած, երբ Իլոն Մասկի հիմնած Tesla ընկերության կողմից $1.5 մլրդ-ի կրիպտոարժույթի գնման մասին հայտարարվեց։

Bitcoin-ի գինն աճում է արագ տեմպերով 2020թ․ հոկտեմբերի վերջից։ Նոյեմբերի կեսին այն 2017-ի դեկտեմբերից հետո առաջին անգամ հատեց $18,000-ի շեմը։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ գրեթե $29,000, թեև մինչև հոկտեմբեր $12,300-ից ավելի չէր բարձրացել։ 2020թ․ հունվարի 1-ին կրիպտոարժույթի գինը $7200 էր, իսկ 2021թ․ հունվարի 1-ին՝ $29,400։

Bitcoin-ն ապակենտրոնացված կրիպտոարժույթ է, որն առաջին անգամ նկարագրվել է 2008թ․ պաշտոնական փաստաթղթում մեկ կամ մի խումբ մարդկանց կողմից՝ Սատոշի Նակամոտո կեղծանունով։ Այն շրջանառության մեջ դրվեց 2009-ի հունվարին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---