Լպուտյան․ Արոնյանը քննարկումներ է ունեցել ֆեդերացիայում, այդ թվում՝ ֆեդերացիայի նախագահի հետ

Լպուտյան․ Արոնյանը քննարկումներ է ունեցել ֆեդերացիայում, այդ թվում՝ ֆեդերացիայի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի առաջիկա ծրագրերի վերաբերյալ քննարկումներ են եղել շախմատի ֆեդերացիայում, այդ թվում նաև՝ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նա, սակայն, նշել է, որ ոչինչ չի կարող ասել, ու ճիշտ կլինի սպասել Արոնյանի խոսքին, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Անդրադառնալով Արոնյանի մասին շրջանառվող տեղեկություններին, թե վերջինս հեռանալու է Հայաստանից և ներկայացնելու է ԱՄՆ-ն, Լպուտյանն ասել է, որ շախմատիստն ինքը կպատմի ամեն ինչ և բոլոր հարցերի պատասխանները կտա:

Ավելի վաղ Արոնյանի մայրը՝ Սեդա Արոնովան անդրադարձել էր որդու դեմ «համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու»:

«Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը»,-գրել էր նա։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` գրոսմայստերը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մշտական բնակության։

Ըստ շրջանառվող լուրերի` Արոնյանին խոստացել էին լուծել գերհզոր համակարգչի և անձնական մարզչի ֆինանսավորման հարցը, աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին լիարժեք նախապատրաստվելու համար, ինչը չի արվել։ Լևոն Արոնյանը պիտի հայտարարությամբ հանդես գա ստեղծված իրավիճակի մասին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---