16 փետրվարի 2021 - 15:56 AMT
ԱԻՆ․ Առատ ձյուն է սպասվում, 13-16 աստիճանով կցրտի

Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ, Երևանում՝ 20-25 մ/վ։

Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի ցերեկը, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25, իսկ 17-ին` 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ն աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Երևանում փետրվարի 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին՝ թաց ձյուն, 21-ին՝ առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։