Սեյսմոլոգ․ 4.7 մագնիտուդով երկրաշարժի դեպքում հետցնցումները կարող են տևել 10-20 օր՝ աստիճանաբար մարելով![]() 16 փետրվարի 2021 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որն արդեն ունեցել է 110 հետցնցում, որոշները զգացվել են Երևանում, եղել են նաև 0.1 մագնիտուտով հետցնցումներ, շատերը չեն զգացվել։ Այդ մասին հայտարարել է սեյսմոլոգ, ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանը, տեղեկացնում է «Առավոտը»։ Նա հավելել է, որ 4.7 մագնիտուդի դեպքում՝ կախված մի քանի գործոնից, հետցնցումները կարող են տևել մինչև 10-20 օր, բայց գնալով մարում են։ Նա հավաստիացրել է, որ այն, ինչ եղել է՝ բնական երևույթ է։ «Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ապրում ենք սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Տվյալ դեպքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է, այն հարում է երևանյան խզվածքին, որը որևէ առնչություն չունի գեոլոգիական կամ այլ զենքի կիրառման հետ, քանի որ դա հայտնի մեր օջախներից է, որն արտացոլվում է և նախորդ, և այս նոր սպասվող սեյսմակայունության նորմերի քարտեզում, որպես վտանգի գոտի։ Փարաքարի 1937 թվականի երկրաշարժը նույնպես հարում էր այդ խզվածքին»,- ասել է նա։ Մասնագետը նշել է, որ ունենք հետցնցումային սեյսմիկ ակտիվություն, ընդ որում՝ նախարարությունը հայտարարել էր, որ հնարավոր է լինի այնպիսի ուժգնության հետցնցում, որը բնակչությունը կզգա։ «Ենթադրում ենք, որ դրա մագնիտուդը կլինի մայր ցնցումից ավելի թույլ, այդպես եղավ նաև փետրվարի 15-ին։ Շորժայում ևս եղավ հետցնցում։ Օրինակ՝ Սպիտակի երկրաշարժի հետցնցումային ակտիվությունը տևել է երեք տարուց մի քիչ շատ, մոտ հազար օր։ Նման ուժեղ երկրաշարժերի համար դա բնական է»,- ասել է նա։ Մարգարյանը նշել է նաև, որ շենք-շինությունների սեյսմիկ անվտանգության ստուգումներն իրենց ՊՈԱԿ-ի դաշտում չեն, բայց օրինակ է բերել դպրոցները, որտեղ թեև կան տարհանման քարտեզներ, սակայն շատ դպրոցների երկրորդ դուռը մշտապես փակված է լինում, իսկ տարհանման ժամանակ այն կարևոր ելք է դպրոցից։ ԱԻՆ-ը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում, մի քանի անգամ պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը: Փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: ![]() ![]() Նա օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումներին Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին Նախագիծը հավանության է արժանացել չզեկուցվող հարցերի փաթեթով Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |