Հայաստանը պատրաստ է քննարկել ԱՄԷ-ի հետ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-ի ընդունել է ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիին:

Հանդիպման ընթացքում Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը եւ հույս հայտնեց, որ արտաքին առեւտրի նախարարի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:



Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց Հայաստանի շահագրգռվածությունը ԱՄԷ-ի հետ քաղաքական եւ առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայման գործում` կարեւորելով դրա համար անհրաժեշտ նախադրայալների առկայությունը ի դեմս ծավալուն իրավապայմանագրային դաշտի: Հայաստանի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության դինամիկ աճի կապակցությամբ, ասաց, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել ներդրումային խոշորածավալ ծրագրերի իրականցման հնարավորությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---