Ադրբեջանը 106 անձի մարմին է հանձնել հայկական կողմին

Ադրբեջանը 106 անձի մարմին է հանձնել հայկական կողմին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը հայկականին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշել է, որ դա տեղի է ունեցել մարդասիրական հարցերի շուրջ գործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ։

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ»,- ասվում է գրառման մեջ։

ԱՀ ԱԻՊԾ-ն իր հերթին տեղեկացրել է, որ փոխանակումը տեղի է ունեցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում, և որ բոլորն անճանաչելի են:

«Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել, և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---