ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ զրույցում ընդգծել է գերիների վերադարձի հարցը

ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ զրույցում ընդգծել է գերիների վերադարձի հարցը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակոնֆերանսի ընթացքում արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը:

Փետրվարի 16-ին ԱԳ նախարարը տեսակապով զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նախարարն ընդգծել է, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում:

Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ:

Հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո գերիներ ունի Ադրբեջանում, որոնց թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի չէ նաև անհետ կորածների թիվը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---