ՀՀ-ում կորոնավիրուսի 206 նոր դեպք է գրանցվել և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 206 նոր դեպք է գրանցվել և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,597-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 206-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3155 դեպք կա, այլ պատճառով՝ 793։

Ապաքինվել է ևս 128 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,476 է։ Փաստացի բուժվողների թիվը 4173 է։

Փաստացի բուժվողների թիվը մի փոքր աճել է՝ 72-ով ավելի:

Փետրվարի 16-ին 3431 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 691,146 թեստավորում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---