Ուժեղ քամին Երևանում տանիքի ծածկեր և մեքենաներ է վնասել

Ուժեղ քամին Երևանում տանիքի ծածկեր և մեքենաներ է վնասել

PanARMENIAN.Net - Ուժգին քամու հետևանքով Երևանի Չարբախի հատվածում առաջացրել են ավերածություններ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին ուժեղ քամիներ են, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25 մ/վրկ։

Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռ կպահպանվեն, ինչից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։

Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ, Երևանում՝ 20-25 մ/վ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---