Փաշինյանը Գյումրիում կհանդիպի գերիների հարազատներին

Փաշինյանը Գյումրիում կհանդիպի գերիների հարազատներին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից Գյումրիում է․ հանդիպելու է Շիրակի մարզից գերի ընկածների հարազատներին։

Մինչ այդ վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ Շիրակի մարզպետարանում հանդիպում է ունեցել կառույցի ղեկավարության՝ նորանշանակ մարզպետի ու տեղակալների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Առավոտը»։

Հանդիպումները փակ են՝ լուսաբանման ոչ ենթակա։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի է, որ վերջին 5 գերին, որ վերադարձել էին ՀՀ, շիրակցի կամավորականների 62 հոգանոց խմբից էին եղել․ նրանք պատերազմից հետո էին գերեվարվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---