ՊԵԿ. Սեղմ ժամկետում կառավարության պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ ձեռք բերել

ՊԵԿ. Սեղմ ժամկետում կառավարության պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ ձեռք բերել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է սեղմ ժամկետում կառավարության պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ ձեռք բերել։

ՊԵԿ հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս կան տնտեսվարողներ, որոնք մինչ այժմ շահագործում են Կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող սարքեր կամ առհասարակ չեն շահագործում:

«Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար նախկինում ՊԵԿ ներկայացրած դիմումները մերժվել են, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն չի իրականացնում հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառք: Նշված տնտեսվարող սուբյեկտները չեն շտապում ձեռք բերել ՀԴՄ-ներ՝ ներմուծող-իրացնող տնտեսվարող սուբյեկտներից (ցանկը՝ ՊԵԿ կայքում)։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ, ինչը հավասար այլ պայմաններում, հարկային մարմնին թույլ կտա զերծ մնալ հարկային վարչարարության ամբողջական գործիքակազմի կիրառումից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---