ՌԴ-ում Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրող իսլամիստ ծայրահեղականներ են ձերբակալվել17 փետրվարի 2021 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Հյուսիսային Կովկասում դիվերսիոն ահաբեկչական գործողություններ ծրագրող 19 իսլամիստ ծայրահեղականի։ «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է ՌԴ-ում արգելված միջազգային ահաբեկչական «Աթ Թաքֆիր վալ Հիջրա» իսլամիստական կազմակերպության գործունեությունը, որի գաղափարախոսությունն աստվածաբանական հիմնավորում է ներկայացնում անհավատների հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև խալիֆաթի ստեղծման անհրաժեշտության մասին։ «Կարաչաևո Չերքեսիայում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի շրջանում 19 ծայրահեղական է ձերբակալվել, որոնք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ էին ծրագրում Հյուսիսային Կովկասի տարածքում»,- ասվում է ԱԴԾ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Խուզարկության ժամանակ առգրավվել է ծայրահեղական բովանդակության նյութերի ավելի քան 40 նմուշ, իսկ Կարաչաևո Չերքեսիայի անտառային տարածքում թաքստոց է հայտնաբերվել, որտեղ պահված էին գնդացիր, ԱԿՄ ինքնաձիգ, փամփուշտներ և ինքնաշեն պայթուցիկներ՝ 3 կգ ընդհանուր քաշով, ինչպես նաև այսպես կոչված մահապարտի գոտի՝ խոցող տարրերով։ Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել, 10 կազմակերպչի և ակտվ մասնակցի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |