Մարուքյան․ Պատերազմի դրվագները քննելու համար ԱԺ պարիտետային քննիչ հանձնաժողով է պետք

Մարուքյան․ Պատերազմի դրվագները քննելու համար ԱԺ պարիտետային քննիչ հանձնաժողով է պետք

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Աժ-ում հրավիրված ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` պատերազմի ընթացիք մասին հայտարարություններին, ասել է, որ պատերազմի նման դրվագները քննելու համար պետք է փաստահավաք խումբ ձևավորվի։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին անձամբ եղել է Արցախում և տեղեկացել, որ բարձրաստիճան և մեծ փորձ ունեցող գեներալներին արգելել են մասնակցել ռազմական գործողություններին, որի վերաբերյալ նրանք իրենց բողոքը հայտնում էին Ստեփանակերտի հրապարակում, գրում է Panorama.am-ը։

«Արցախի նախագահը պետք է պատասխան տա դրա համար, քանի որ իրեն ուզեցել են օգնել նախկին նախագահները, և հանդիպում են խնդրել, և, փաստորեն, ինքը մերժել է այդ հանդիպումը»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով` եթե հիմա չքննվեն այդ խնդիրները, ապա տեղեկությունները հնանալու են և այդ մասին վկայություններ տվողները հնարավոր է հետագայում այլ վկայություններ տան:

«Երրորդ նախագհի հարցազրույցի երկրորդ մասը դիտելուց հետո էլ այն համոզման եմ, որ դրանք պետք է քննության առարկա դառնան: Այս ինֆորմացիաների հետ կապված բավականին փաստաթղթավորված տվյալներ ես չեմ բացառում, որ հետո կարող է չլինեն»,- հայտարարել է Մարուքյանը։

Պատգամավորը նշել է, որ բոլորին դիրքեր ուղարկելու մասին Արայիկ Հարությունյանի հայտարարության օրը ինքը եղել է Արցախում և մի քանի պատգամավորով զենք են խնդրել համապատասխան վայրեր մեկնելու համար: «Մեզ ասվել է, որ անմիջապես հետ գնանք Հայաստան և ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը և շեշտել, որ արդեն հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այդ պատերազմը պետք է արագ կանգնեցվի։

Սերժ Սարգսյանը 2018-ից հետո առաջին անգամ մեծ հարցազրույց էր տվել՝ ներկայացնելով իր հրաժարականի, պատերազմի պատճառների, ԼՂ հակամարտության կարգավորման մասին իր տեսակետը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---