Երկրաշարժ՝ Իրանում. Տուժածներ ու ավերածություններ կան18 փետրվարի 2021 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին 5․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի կենտրոնական հատվածում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Շեհրե Կորդ քաղաքից 149 կմ հեռավորության վրա էր դեպի հարավ-արևելք։ Այդ քաղաքում 129,000 մարդ է ապրում։ Օջախը 10 կմ խորությամբ էր, գրում է ՏԱՍՍ-ը Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի վրա հղումով։ Ըստ Tasnim-ի՝ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5․6 մագնիտուդ։ Նշվում է, որ առնվազն 10 մարդ է տուժել։ Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ, որոշ ճանապարհներ տուժած շրջաններում փակ են։ Ջրամատակարարման և էներգամատակարարման խափանումներ կան։ Վերջին շրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում տարածաշրջանում։ Փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Հետցնցումները շարունակվում են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |