Կորոնավիրուսից մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

Կորոնավիրուսից մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 2010-2016 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին, գրում է Sputnik Արմենիան։

«Սերգո Կարապետյանը մահացավ լուսադեմին: Հունվարից նա մեզ մոտ բուժվում էր», - ասել է Գնունին:

Նրա խոսքով՝ Կարապետյանը կորոնավիրուսով է վարակված եղել, ինչը բարդություններ է առաջացրել: Գնունին չի հստակեցրել` նա ունեցե՞լ է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, թե ոչ:

Սերգո Կարապետյանը 1972-1986-ը եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ փլուզումից հետո նորից ստանձնել է այդ դերը՝ 1996-2011-ը եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն։ 2010-ի դեկտեմբերին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, պաշտոնավարել է մինչև 2016 թվականի սեպտեմբերը։

Նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, սակայն 2014 թ. ապրիլին իր դիմումի համաձայն դուրս էր եկել կուսակցությունից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---