ՀՀ-ում կորոնավիրուսի 223 նոր դեպք կա և 2 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 223 նոր դեպք կա և 2 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,820-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 223-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3156 դեպք կա, այլ պատճառով՝ 794։

Ապաքինվել է ևս 101 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,577 է։ Փաստացի բուժվողների թիվը 4293 է։ Փաստացի բուժվողների թիվը նախորդ օրվա համեմատ 120-ով աճել է:

Փետրվարի 17-ին 3211 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 694,357 թեստավորում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---