Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել։ Նա այդպիսի որոշում է կայացրել քաղաքական ճգնաժամի պատճառով, գրում է Sputnik Georgia-ն։

«Ես որոշել եմ հեռանալ զբաղեցրածս պաշտոնից։ Անկասկած՝ հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ իմ այս քայլը կնպաստի երկրում բևեռացման նվազեցմանը։ Քանի որ ես վստահ եմ, որ բևեռացումն ու առճակատումը մեր միջև ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման և ամեն տեսակի ճգնաժամի համար»,- ասել է նա։

Նա նշել է, որ հրաժարականի պատճառ են դարձել նաև տարաձայնություններն իշխող կուսակցության հետ Նիկի Մելիային կալանավորելու դատարանի որոշման կատարման հարցում։

Թբիլիսիի դատարանը հեռակա կարգով ազատազրկման է դատապարտել երկրի գլխավոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկի Մելիային 2019թ․ հունիսի 20-ի ակցիայի վերաբերյալ քրգործով, սակայն վերջինս և նրա կողմնակիցներն ասել են, որ չեն ենթարկվելու դատարանի որոշմանը։ Ընդդիմադիրները սատարել են նրանց։ Բացի այդ, ընդդիմությունը հայտարարել է միավորման և ազգային շարժում սկսելու մասին։

Ըննդիմության ուժերը ցնծության մջ են, նրանք դա համարում են իրենց հաղթանակը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեռ չի մեկնաբանել վարչապետի որոշումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---