Այվազյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ խաղաղ կարգավորմանը, գերիների վերադարձին առչվող հարցեր

Այվազյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ խաղաղ կարգավորմանը, գերիների վերադարձին առչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Մոսկվայում հանդիպել է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ ու քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող թեմաներ: Կողմերն ընդգծել են կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

ԱԳՆ-ից հայտնում են, որ Այվազյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի և դրանից բխող հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ:

«Այդ կապակցությամբ հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում նախարար Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին»,- հայտնում են ՀՀ-ից։

Հանդիպման օրակարգում էին նաև ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանն առնչվող հարցեր:

ԱԳՆ-ից նշում են նաև, որ կարևորվել է երկու երկրների քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցությունների անցկացումը, տարբեր մակարդակներում ինտենսիվ երկխոսության պահպանումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---