Քոչարյանի գրասենյակ․ Ակտիվ մասնակցեք փետրվարի 20-ի հանրահավաքին

Քոչարյանի գրասենյակ․ Ակտիվ մասնակցեք փետրվարի 20-ի հանրահավաքին

PanARMENIAN.Net - ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել բոլոր աջակիցներին և համախոհներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։

«Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։ Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։

Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը»,- ասվում է գրառման մեջ։

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 20-ից իրենք սկսելու են հանրահավաքները՝ մասնակցության կոչ անելով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---