18 փետրվարի 2021 - 13:12 AMT
Ամբողջ Արցախը հոսանքազրկվել է

Արցախի ամբողջ տարածքը հոսանքազրկվել է։

«Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացրել է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված փետրվարի 18-ին՝ ժամը 12:20-ին հոսանքազրկվելու է ամբողջ հանրապետությունը:

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները աշխատանքները ժամանակին ավարտելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: