Նախարար․ ՀՀ-ում հավանություն է տրվել «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը

Նախարար․ ՀՀ-ում հավանություն է տրվել «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը

PanARMENIAN.Net - Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Factor.am-ը:

Նա նշել է, որ միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն:

Նախարարը հիշեցրել է, որ մարտից պետք է սկսվի պատվաստման գործընթացը։

Ավանեսյանի խոսքով՝ պետպատվերի շրջանակում հնարավորություն կունենան պատվաստվելու ռիսկային խմբում ներառված քաղաքացիները, այն կամավոր կլինի։

Փետրվարի 18-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 170,000 է հասել, երկրում փաստացի բուժվողների թիվը 4293 է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---