5 մարտի 2009 - 19:46 AMT
Երեւանում բացվել է «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով մանկական աշխատանքների ցուցահանդեսը
Մարտի 5-ին Ազգային էսթետիկայի կենտրոնում բացվել է «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել են ավելի քան երեսուն մանկական աշխատանքներ` նվիրված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) երկրների ազգային հեքիաթներին: «Սեւ ծովին` արեւոտ երկինք» ցուցահանդեսի աշխատանքների մեծ մասը ստեղծվել է Հայաստանի Ազգային էսթետիկայի կենտրոնում գործող գեղարվեստի դպրոցի սաների կողմից եւ նվիրված է Հայաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային հեքիաթներին: Ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի եւ Հունաստանի մանուկների աշխատանքներ, որոնցից շատերը ստեղծվել են անցյալ տարի:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 11-ը: