19 փետրվարի 2021 - 12:14 AMT
Վատ եղանակի պատճառով Արցախի փրկարարները փետրվարի 19-ին որոնումներ չեն իրականացնի

Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն փետրվարի 19-ի որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու, տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:

2020-ի նոյեմբերի 13-ից առ 2021-ի փետրվարի 19-ը որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:

Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ: