ՔԿ. Մեղրիի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն դրամ գրավը

ՔԿ. Մեղրիի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն դրամ գրավը

PanARMENIAN.Net - Մեղրիի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն դրամ գրավը: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել:

Փետրվարի 17-ին որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու, քանի որ վերջինս, 2008թ. նոյեմբերի 13-ից մինչ օրս՝ զբաղեցնելով նախ Սյունիքի Ագարակ համայնքի, ապա՝ 2016թ. սեպտեմբերի 24-ից՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7,350,000 դրամի փոխարեն վճարվել է 3,657,500 դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3,692,500 դրամ:

2021-ի փետրվարի 18-ին Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (պատժվում է 2-6 տարի ազատազրկմամբ):

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---