Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը

Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը

PanARMENIAN.Net - 2021թ․ լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ-ում Լիտվայի դեսպանության ֆեսյբուքյան էջում նշվում է, որ Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։

«Համագործակցությունն ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում:

Այս տարի Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեությունը նվիրված է լինելու այս կարևոր տարեդարձին: Եկեք միասին տոնենք 30-ամյակը»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շնորհավորել էր Լիտվային Անկախության օրվա կանակցությամբ. «Սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերոջը Գ. Լանդսբերգիսին Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առթիվ: 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները մեր երկրների միջեւ - ստեղծեցին ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում և գրանցեցին բազմաթիվ ուշագրավ նվաճումներ մեր երկկողմ հարաբերություններում»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---