ՊԵԿ պաշտոնյա․ 2020-ին մեքենաների ներկրումը նվազել է մոտ 26 անգամ՝ 7300 մեքենա 2019-ի աննախադեպ` 189,000-ի դիմաց

ՊԵԿ պաշտոնյա․ 2020-ին մեքենաների ներկրումը նվազել է մոտ 26 անգամ՝ 7300 մեքենա 2019-ի աննախադեպ` 189,000-ի դիմաց

PanARMENIAN.Net - 2020 թվականին ավտոմեքենաների ներկրումը 2019-ի համեմատ մոտ 26 անգամ նվազել է: Այդ մասին հայտարարել է ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը։

2020-ին, նրա տվյալներով, ներկրված ավտոմեքենաների թիվը կազմել է 7300: Դրանք հիմնականում ներմուծվել են ԱՄՆ-ից:

«Իսկ 2019 թվականին ներմուծվել ու ՀՀ-ում մաքսային ձևակերպում է ստացել աննախադեպ թվով՝ 189,000 մեքենա»,-նշել է ՊԵԿ մաքսային վիճակագրության ու եկամուտների հաշվառման վարչության պետը, գրում է «Առավոտը»։

Նրա խոսքով` դեռ բավականին շատ ավտոմեքենաներ են ներմուծվում ՀՀ և մաքսային ձևակերպում ստանում:

Նրա խոսքով, 2019 թվականի դեկտեմբերին ներմուծողների համար ստեղծել են նոր հարթակ. «Դա նախնական հայտարարագրումն էր, 2020 թվականի հունվարին նրանց թույլ տրվեց նախկին սակագներով իրականացնել մաքսային ձևակերպումը, իսկ փետրվարից սկսած՝ նման դեպքերը եզակի են եղել»:

Շարաֆյանը նաև հայտնել է, որ 2020-ին, չնայած համավարակով պայմանավորված փակ սահմաններին և արտահանման ցուցանիշների նվազմանը, Հայաստանում ավելացել է ապրանք արտահանողների թիվը։ «Արտահանողների թվաքանակը միանշանակ ավելացել է, իսկ ներմուծողների թվաքանակում կտրուկ անկում չի եղել, այսինքն՝ պահպանվել է»,-ասել է նա:

ՊԵԿ պաշտոնյանի խոսքով` արտահանված ապրանքները բազմազան են՝ սկսած տրիկոտաժից մինչև հանքարդյունաբերական արտադրանք:

Շարաֆյանը նաև տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի՝ օրինապահ հարկ վճարողների գործունեությունը կդիտարկվի ոչ միայն հարկային, այլև մաքսային մարմինների կողմից՝ օրինապահ հարկատուներին կտրամադրվեն էական արտոնություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---