Չեխիայի բնակիչներին կպարտադրեն միանգամից 2 դիմակ կրել

Չեխիայի բնակիչներին կպարտադրեն միանգամից 2 դիմակ կրել

PanARMENIAN.Net - Չեխիայի բնակիչներին կպարտադրեն միանգամից 2 բժշկական դիմակ կամ հատուկ ռեսպիրատորներ կրել մարդկանց մեծ կուտակումներով վայրերում՝ տրանսպորտում, խանութներում և այլն։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը։

Կտորից կարված դիմակներն այսուհետ չեն համարվի պաշտպանության միջոց։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 22-ից, գրում է Sputnik Արմենիան Expats.cz-ի վրա հղումով։

Չեխիայում մեծ տարածում է ստացել կորոնավիրուսի բրիտանական շտամը։ Ըստ իշխանությունների, մեկ օրում 11,500 նոր դեպք է գրանցվել։ Հիվանդանոցները ծանրաբեռնված են, ավելի քան 1200 հիվանդ կրիտիկական վիճակում է։ Երկրում խիստ կարանտինային միջոցներ են սահմանվում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայում և աշխարհի ևս 10 երկրում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսի նոր շտամը նման է Քենտում հայտնաբերված B117 վիրուսին և մի շարք մոտացիաներ ունի, որոնք մտահոգում են փորձագետներին։ Նոր շտամը մուտացիա ունի սպիակուցի այն «փշի» մեջ, որն օգնում է վիրուսին ներթափանցել բջիջ։Նման մուտացիա կա Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում հայտնաբերված տարբերակում։ Համարվում է, որ այդ մուտացիան օգնում է վիրուսին պաշտպանվել օրգանիզմում մշակվող հակամարմիններից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---