Արցախում աճուրդի կհանվեն պետսեփականություն հանդիսացող թանկարժեք մեքենաները

Արցախում աճուրդի կհանվեն  պետսեփականություն հանդիսացող թանկարժեք մեքենաները

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Արցախում աճուրդի է ներկայացվելու ընդհանուր առմամբ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենա: Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների օտարման և աճուրդի մասին:

Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11,700,000-ից մինչև 25,200,000 դրամ: Ըստ մեկնարկային գնի` ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149,800,000 դրամ:

Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի է հանվելու նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 5 մեքենա՝ ընդհանուր առմամբ 1,985,600 դրամ մեկնարկային արժողությամբ:

Դեռևս տարեսկզբին՝ Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ քննարկումների մասին տեղեկացրել էր Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` նշելով, որ որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի են դրվելու, որպեսզի դրանք հնարավորինս բարձր գնով վաճառվեն, ապա՝ գումարներն ուղղվեն պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---