Պաշտպան․ Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են

Պաշտպան․ Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանն ու Մհեր Ավագյանը ձերբակալվել են

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկված նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են, հայտնել է նրանց պաշտպան Միքայել Շխիմյանը, փոխանցում է «Հետքը»:

Սաղաթելյանը, Բեքարյանն ու Ավագյանը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը). 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Ըստ ԱԱԾ-ի՝ Մհեր Ավագյանը վերը նշված գործողությունները կատարել է «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջից։ Վերջինս հայտնի է իր հայհոյախառն գրառումներով երկրի իշխանության հասցեին։ Ընդ որում, մինչ ձերբակալվածն արդեն ԱԱԾ-ում էին, վերը նշված էջով ԱԱԾ-ին հեգնող նոր գրառում է կատարվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---