ՄԻՊ․ Պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը քրեականացնելու նախագիծը կարծիքի ազատության ոչ իրավաչափ սահմանափակում է

ՄԻՊ․ Պաշտոնյային վիրավորելը կամ զրպարտելը քրեականացնելու նախագիծը կարծիքի ազատության ոչ իրավաչափ սահմանափակում է

PanARMENIAN.Net - Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ընդհանուր եզրահանգումն այն է, որ սկզբունքային առումով մտահոգիչ են նախագծի լուծումները հենց միջազգային իրավական այն մոտեցումների հաշվառմամբ, որոնք վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման պայմաններում առաջարկում են քրեականացնել հանրային ծառայության մեջ գտնվող ցանկացած անձի, այդ թվում, որ առավել անթույլատրելի է՝ քաղաքական ու, առհասարակ, բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողների նկատմամբ նման արարքները»,-հայտարարել է ՄԻՊ-ը։

Ըստ ՄԻՊ-ի կարծիքի արտահայտման ազատության «իրավաչափ շրջանակներին համահունչ չեն նման արարքների քրեականացումը՝ պայմանավորված հենց ծառայողական պարտականությունների կատարմամբ»: Ըստ նրա՝ առավել մտահոգիչ է այն, որ նման արարք կատարելու դեպքում ազատազրկման ձևով պատիժ է նախատեսվում, եթե այն կատարվել է լրատվամիջոցով կամ հրապարակային այլ ձևով։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչին և կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։ Նախագծում զրպարտությունը դիտարկվում է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք:

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին

Փետրվարի 11-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերը մեծացնելու նախագիծը։ Դրանով վիրավորանքի համար առաջարկվում է 1 միլիոնի փոխարեն մինչև 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար` 2 միլիոնի փոխարեն մինչև 10 միլիոն դրամ փոխհատուցում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---