5 մարտի 2009 - 20:23 AMT
Արդյո՞ք ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի ICG կողմնորոշիչ Ռիչարդ Գիրագոսյանը: «Օբաման խելացի մարդ է եւ որպեսզի իրեն չմեղադրեն ԱՄՆ հայկական համայնքին տված խոստումը դրժելու մեջ, կասի, որ սպասելու է ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը: Եթե Կոնգրեսը ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, ապա Բարակ Օբաման կստորագրի այդ փաստաթուղթը եւ, այդպիսով, կկատարի իր խոստումը: Եթե ոչ` ուրեմն ոչ»,- ասել է Գիրագոսյանը: Նրա խոսքով, հիմա ամենակարեւորն այն է, որ հրեական լոբբին չի միջամտում բանաձեւի ընդունման գործընթացին եւ չի կանգնում Թուրքիայի կողմը: «Դա հնարավոր դարձավ Գազայում «Ձուլած արճիճ» գործողության առնչությամբ Երուսաղեմի հասցեին Անկարայի կատարած քննադատությունից հետո»,- ընդգծել է Գիրագոսյանը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բարակ Օբաման բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում «անպայման կճանաչի Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը»: