Իրավապաշտպան․ Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել, կասկածվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու մեջ

Իրավապաշտպան․ Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել, կասկածվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու մեջ

PanARMENIAN.Net - Եվս մի քաղաքացի է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու կասկածով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ընդ որում, նա նույնպես եղել է ԱԱԾ-ի շենքում, երբ այդ ֆեյքը կատարել է իր վերջին գրառումը։ Փաստորեն, այս պահին «Գագիկ Սողոմոնյան» լինելու կասկածով ձերբակալված է չորս անձ, իսկ, օրինակ, անառիկ Շուշին թշնամուն հանձնելու կասկածով՝ զրո անձ», - գրել է Մելիքյանը։

Ավելի վաղ ձերբակալվել էին նաև ԱԱԾ բերման ենթարկված՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը՝ նույն ֆեյք էջը վարելու կասկածով։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---