Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ Մանուկյանն ասում է՝ ողբալի տնտեսական վիճակ է, «վարչակազմը դուրս պիտի շպրտվի»

Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ Մանուկյանն ասում է՝ ողբալի տնտեսական վիճակ է, «վարչակազմը դուրս պիտի շպրտվի»

PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով, Para Tv-ն։

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 2018-ից հետո ՀՀ-ում միայն «ողբերգություն կա և մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ»:

«Սա դառնում է կամաց-կամաց ոստիկանանկան պետություն։ Փակում են թղթակիցների ձայնը, բերանը։ Ձերբակալում են ամենամաքուր, ազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Ես որ իմացա Կարեն Բեքարյանին ձերբակալել են ուղղակի ցնցվեցի»,-հայտարարել է Մանուկյանը։

Նախկին պատգամավոր Բեքարյանը ձերբակալվել է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք էջը վարելու կասկածով։

Նրա խոսքով՝ «ողբալի տնտեսական վիճակ է», սակայն այս վիճակից դուրս գալու համար պետք է «վարչակազմը դուրս շպրտվի»։

«Իսկ ինչ քայլեր պիտի կատարվեն, մենք ոչ միայն պիտի վերականգնենք այն ամենն, ինչ որ կորցրել ենք, այլ մենք իսկապես պիտի կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք»,-հայտարարել է նա։

Ավելի վաղ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի 2-րդ և 3–րդ նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էին Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հետ։ Տեղեկություն կա, թե շարժման ռազմավարությունը փոխվելու է, հնարավոր է` շարժումը այն գլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդդիմությունն ավելի վաղ որպես վարչապետի միասնական թեկնածու էր ներկայացրել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---