Պաշտպան․ Նարեկ Մալյանը ձերբակալվել է

Պաշտպան․ Նարեկ Մալյանը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ձերբակալվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Նարեկ Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար»,-գրել է նա։

226.2 հոդվածի 1-ին մասով պատիժ է սահմանվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով):

Ավելի վաղ ձերբակալվել են ԱԱԾ բերման ենթարկված՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը՝ նույն ֆեյք էջը վարելու կասկածով։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---