Ադրբեջանագետ Էլիբեգովան սուտ մատնության համար կդիմի ԱԱԾ![]() 22 փետրվարի 2021 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ԱԱԾ սուտ մատնության համար։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Սոցցանցերում գրառումներ հայտնվեցին, թե, իբր, Էլիբեգովան Արցախյան պատերազմում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ իր զեկույցը, որը պետք է ՄԻՊ-ին հանձնվեր, գումարի դիմաց փոխանցել է Ադրբեջանին։ Ի պատասխան Էլիբեգովան գրել էր․ «Ֆեյք ջեբս գցելը հերիք չէր, հիմա էլ ադրբեջանական շպիոն սարքեցի՞ք»։ Էլիբեգովան գրել էր, որ սկզբում որոշել էր լուրջ չվերաբերվել «այդ հիմարությանը, բայց արդեն չափերն անցնում են»: «Փաշինյանական «Հեղափոխության պահապաններ» խմբակից ոմն Վահե Խանդիլյան և իշխանական ֆեյքերը զրպարտություն ու քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող նյութեր են տարածում ինչպես իմ, այնպես էլ Արա Սաղաթելյանի հասցեին: Եվ սա անհետևանք չի մնալու։ Առաջիկա օրերին ֆեյսբուքյան այս գրառումների կապակցությամբ սուտ մատնություն կատարելու փաստի հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդված) հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան բերման էր ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ և 1 ժամ անց ազատ արձակվել։ Էլիբեգովան հայտնել էր, որ պարալիզացված է իր աշխատանքը Ադրբեջանի հայատյացությունով պայմանավորված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, որը գտնվում էր առգրավված համակարգչում։ ![]() ![]() Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ըստ նրա՝ Հիմնադրամը պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրեն, այլ լրիվ դրույքով աշխատող Կառավարությունը հավանություն է տվել ԿԳՄՍՆ նախագծին Մինչ այժմ Հայաստանում համավարակի դեմ պայքարին ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը դառնում է $11 մլն-ից ավելի ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |