Իտալական քաղաքում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանը

Իտալական քաղաքում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հուշարձանը

PanARMENIAN.Net - Իտալական Տոսկանայի Կավրիլիայի քաղաքում ցուցադրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանը, տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում։

«Հայոց մայր» կոչվող հուշարձանը հեղինակել է իտալաբնակ հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը։

«Հայոց մայր» հուշարձանը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներկայում ցուցադրվում է Տոսկանայի Կավրիլիայի համայնքային խորհրդի դիմաց։ «Հայոց մայր» հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում է աշխարհի չորս ծայրերում գտնվող իր զավակներին»,-ասվում է գրառման մեջ։

Իտալիայի 60-ից ավելի քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2015թ․ Իտալիայի Սենատն ընդունել է Հոլոքոստի և ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

2020թ․ աշնանն Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական հարձակման ժամանակ Իտալիայի տասնյակից ավելի քաղաքներ համերաշխության բանաձևեր ընդունեցին՝ սատարելով Արցախի ժողովրդին։ Բանաձևերով նաև կոչ էր արվում միջոցներ ձեռնարկել հակազդելու համար ադրբեջանա-թուրքական ագրեսիային։ Պալերմոն, Միլանը, Չերքիարա դի Կալաբրիա այդ ընթացքում ճանաչեցին Արցախի անկախությունը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---