ՀՀ-ում Covid-19-ի 104 նոր դեպք կա և 5 մահ22 փետրվարի 2021 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170,506-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 104-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3167 դեպք կա, այլ պատճառով՝ 803։ Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 162,098 է։ Փաստացի բուժվողների թիվը 4438 է։ Փետրվարի 21-ին 3198 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 707,329 թեստավորում։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |