ԲՏԱ նախարարն ԱՄԷ-ում քննարկել է ռազմական ոլորտում հնարավոր համագործակցությունը

ԲՏԱ նախարարն ԱՄԷ-ում քննարկել է ռազմական ոլորտում հնարավոր համագործակցությունը

PanARMENIAN.Net - IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում փետրվարի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Արաբական Միացյալ Էմիրություններում պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդի հետ քննարկել է ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր գործակցությունը։

Անդրադարձ է եղել նաև նախորդիվ կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց ընթացքին՝ ինչ զարգացումներ կան, ինչ ազդեցություն է ունեցել այդ զարգացումների վրա համավարակը:

Նախարարները խոսել են նաև IDEX-ի կազմակերպման կարևորության մասին՝ չնայած աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին: Ցուցահանդեսը յուրատեսակ հարթակ է, որը միտված է ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացման միջոցով ազգային տնտեսության հիմնասյուններին աջակցելուն:

Արշակյանը նախարարին հրավիրել է մասնակցելուArmHiTec2021 ցուցահանդեսին: ԱՄԷ նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին և կդիտարկի ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը:

Նրանք մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հանդիպման ավարտին գործընկերները քննարկել են երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն ձևավորելու հնարավորությունները:

 Ուշագրավ
Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում
Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են