Նախարար․ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել արևելքում

Նախարար․ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել արևելքում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում։

«Այդ համատեքստում համապատասխան համատեղ աշխատանք է տարվում»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, ըստ նախարարի՝ ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվել՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների պաշտպանության ապահովման ուղղությամբ։

«Չեմ կասկածում, որ մեր երկրների սահմանապահ ծառայությունները սերտ գործակցում են, իսկ ՀՀ-ում ռուս սահմանապահներին վերապահված խնդիրները կատարվում են ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը։

«Մինչ պատերազմը ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը պատասխանատու էր ԱՊՀ սահմանների անվտանգության համար, որոնք անցնում էին ՀՀ տարածքով։ Այսօր իրավիճակը էականորեն փոխվել է»,-ասել է նա։

«Ռուսական ռազմակայանի ընդլայնման և հզորացման հարցը միշտ է եղել օրակարգում, և հայկական կողմը միշտ շահագրգիռ է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ընդգրկված է ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ զորակազմում։ Ուստի ռազմակայանի ընդլայնումն ինքնաբերաբար կնպաստի երկկողմ հիմքով գործող համատեղ խմբավորման հզորացմանը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Հարությունյանի՝ «ՌԴ ՊՆ ղեկավարությունը հաշվի է առել առկա ռազմաքաղաքական իրողությունները տարածաշրջանում և ճիշտ քայլեր է ձեռնարկել ռազմակայանի հզորացման և վերազինման ուղղությամբ։ Վաստահ եմ, որ դա երկարաժամկետ բնույթ է կրելու»,-ասել է նա։

Ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայվել է Հայաստանի տարածքում ըստ 1995թ. մարտի 16-ի պայմանագրի: Ռազմակայանի խնդիրն է ապահովել արտաքին սահմանների ռազմավարական կայունությունը, պաշտպանել Ռուսաստանի շահերն ու Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ռուսական և հայկական զորքերի համատեղ օպերատիվ կիրառման ճանապարհով, ըստ ՀԱՊԿ 1992թ. մայիսի 15-ի դրույթների: Ստորաբաժանումները տեղակայված են Գյումրիում ու Երևանում: 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---