Բեքարյանն ազատ է արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը

Բեքարյանն ազատ է արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժել է քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, ասել է նրա փաստաբանը, փոխանցում է Aysor.am-ը։

Դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչել Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:

Էլիբեգովան և Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Բեքարյանը, Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին։ Ավելի ուշ Ավագյանն ազատ էր արձակվել, Սարգսյանն ու Սաղաթելյանը՝ կալանավորվել։

Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:Նրանք մեղադրվում էին Գագիկ Սողոմոնյան ֆեյք էջը վարելու մեջ, էջում իշխանության ներկայացուցիչների հասցեին պարբերաբար վիրավորանքներ են հնչեցվում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---