22 փետրվարի 2021 - 13:25 AMT
Բեգլարյան. Արցախում բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա

Արցախի կառավարութունը բաց աճուրդի է դրել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ Toyota LC 150, իսկ 4-ը՝ Toyota Land Cruiser 200 մակնիշի, հայտարարել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Աճուրդի հանված մեքենաները պատկանել են նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների:

Աճուրդը կանցկացվի մարտի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ կառավարության շենքում, մասնակցելու իրավունք կունենան օրենքով նախատեսված կարգով մասնակցի վկայականներ ձեռք բերած անձինք: Ցանկացողները կարող են դիմել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (հեռ՝ 097- 28-52-85, կամ Ստեփանակերտի Աբովյան 50 շենք, 2-րդ հարկ)

«Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ: Բոլոր ցանկացողները կարող են սահմանված կարգով մասնակցել աճուրդին, որի համար պետք է դիմել պետական լիազոր մարմին»,-հայտարարել է Բեգլարյանը:

ԱՀ նախագահի աշխատակզմի ղեկավարը նշել է, որ նախատեսվում է երկրորդ փուլով հիմնարար կերպով բարեփոխել ծառայողական մեքենաների համակարգը: