Սամսոնյան. Հայկական կողմը պետք է հիմնավորում պահանջի Ադրբեջանից՝ դիերի որոնումներին խոչընդոտելու համար

Սամսոնյան. Հայկական կողմը պետք է հիմնավորում պահանջի Ադրբեջանից՝ դիերի որոնումներին խոչընդոտելու համար

PanARMENIAN.Net - Անթույլատրելի է, որ Արցախում զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները կանգ առնեն, ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Պատգամավորն անդրադարձել է ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած այն հաղորդագրությանը, թե ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել որոնողական աշխատանքներ: Փետրվարի 22-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձի աճյուն:

«Զոհերի ընտանիքները չպետք է զրկվեն իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքից։ Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից, թե ինչու են խոչընդոտում այդ աշխատանքներին, հակառակ դեպքում ենթադրվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ միտում ունի անպատժելիորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և փորձել օգուտներ կորզել դրանից»,- գրել է Սամսոնյանը:

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 13-ից սկսած հայկական կողմը զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ է իրականացնում Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---