Գիտնականներ․ Հետազոտության մասնակիցների 90%-ը Covid-19-ի հակամարմին ունի

Գիտնականներ․ Հետազոտության մասնակիցների 90%-ը Covid-19-ի հակամարմին ունի

PanARMENIAN.Net - Ավստրիացի գիտնականները լայնածավալ հետազոտություն են իրականացրել Իշգլ լեռնադահուկային հանգստավայրում, որը համաճարակի էպիկենտրոններից մեկն էր Եվրոպայում 2020-ին։

Արդյունքում պարզվել է, որ առաջին և երկրորդ հետազոտությունների մասնակիցների 90 տոկոսի մոտ հակամարմինները պահպանվել են։ Մասնակիցների 70 տոկոսի մոտ, որոնց գիտնականները հետազոտել են բջջային իմունիտետի առկայության վերաբերյալ, դեռևս բջջային ակտիվություն ունեն, գրում է Lenta.ru-ն՝ Euronews-ին հղումով։

Մասնագետները կարծում են, որ մինչև կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերումը «այնքան հեռու չէ, որքան պդնում են հոռետեսները»։ Սակայն, Իսնբրուկի վիրուսաբանության ինստիտուտի (Ինսբրուկի բժշկական համալսարան) տնօրեն Դորոտեա ֆոն Լաերը նշել է, որ դրա համար հարկավոր է պահպանել համաճարակային կանոնները։

«Սոցիալական հեռավորություն պահպանելու և 40-50 տոկոսի բնակչության պատվաստման դեպքում որոշ չափով իրական կլինի վերադարձն առօրյա կյանքին»,- ասել է նա։

Մեծ Բրիտանիայում և աշխարհի ևս 10 երկրում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսի նոր շտամը նման է Քենտում հայտնաբերված B117 վիրուսին և մի շարք մոտացիաներ ունի, որոնք մտահոգում են փորձագետներին։ Նոր շտամը մուտացիա ունի սպիակուցի այն «փշի» մեջ, որն օգնում է վիրուսին ներթափանցել բջիջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---