ՀՀ ժամանած լավագույն մասնագետներից մեկը կվերահսկի զինվորների պրոթեզավորումը

ՀՀ ժամանած լավագույն մասնագետներից մեկը կվերահսկի զինվորների պրոթեզավորումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Նիդերլանդներից Հայաստան է ժամանել աշխարհի լավագույն պրոթեզավորման մասնագետներից մեկը՝ բժիշկ Խայս վան Գենտը:

Բժշկի սպասվող այցի մասին ավելի վաղ հայտնել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, նշելով՝ Խայսի այցը Հայաստան կազմակերպվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի և Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի, Նիդերլանդներում բնակվող հայազգի Հարություն Սիմոնյանի և Գարիկ Խաչատրյանի կողմից:

Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ բժիշկը Հայաստանում է՝ վերահսկելու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների պրոթեզավորման ամբողջ գործընթացը, վերապատրաստելու հայաստանյան պրոթեզավորման մասնագետներին, գրում է «Հայկական Ժամանակը»։

«Խայսը ևս մասնակից է լինելու կենտրոնում գտնվող զինվորների պրոթեզավորմանը: Շուտով կլինի նաև կենտրոնի նոր պրոթեզարանի բացումը, վերահսկելու է պրոթեզարանի ամբողջը աշխատանքը, մինչև մեր մասնագետները վերապատրաստվեն և իրենք իրականացնեն այդ աշխատանքները»,- ասել է նա:

Թե որքան ժամանակ է բժիշկը մնալու Հայաստանում, Դանիելյանը չի նշել։

«Դեռ հստակ չէ, պետք է ամբողջ աշխատանքներն ավարտին հասցվեն»,- ասել է նա:

Զինվորի տան պրոթեզավորման գործընթացը նախաձեռնել է Նիդերլանդների համամահայկական հիմնադրամը և արդեն շարունակում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի միջոցով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը ձեռք է բերել գերմանահոլանդական Ottobock ընկերության որակյալ պրոթեզները:

Դեկտեմբերի 18-ի դրությամբ 36 զինծառայող էր հաշմանդամության կարգ ստացել․ թիվը, ակնհայտորեն, թերի է։ Նախարարությունում նաև նշեցին, որ նրանցից 12-ը ճանաչվել են առաջին, 14-ը՝ երկրորդ, 10-ը՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներ։ «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնից կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը հայտնել էր, որ 100-120 զինծառայող պրոթեզավորման կարիք ունի (խոսքը ձեռքի պրոթեզների մասին է)։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---