Հարությունյան․ ՀՀ-ն կապահովի իր տարածքով Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը

Հարությունյան․ ՀՀ-ն կապահովի իր տարածքով Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը կապահովի իր տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Պատասխանելով Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքի պաշտպանության մասին հարցին՝ Հարությունյանն ասել է, որ այս դեպքում «միջանցք» եզրույթի կիրառումը կոռեկտ չէ, խոսքն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության մասին է։

«Ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ միջանցք է հանդիսանում միայն Լաչինի միջանցքը, որն ապահովում է ՀՀ կապը Լեռնային Ղարաբաղի հետ։ Բոլոր մյուս դեպքերում կարելի է խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- ասել է նա։

«Կարող եմ ասել, որ Հայաստանը, իր ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջները»,- ասել է նա։

ՊՆ ղեկավարը հավելել է, որ տվյալ պահին պահպանությանը բանակի ներգրավման հարց չի դրված, իսկ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վերապահված է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայությանը։

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նաև հույս է հայտնել, որ ՌԴ հետ համատեղ ջանքերի շնորհիվ Կովկասում տևական խաղաղություն կապահովվի։

Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մարտական գործողություններից հետո Հայաստանը բարեփոխում է բանակը, օպտիմալացնում անձնակազմը, ացնում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի։ Հարությունյանը հայտարարել է նաև, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---