ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանն իր խոսքում անդրադարձել է համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիային, որն ուղեկցվել է ահաբեկիչների և վարձկանների ներգրավմամբ և ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներով։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է, քանի որ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները, համակարգային կոռուպցիան և ատելության ու բռնության հրահրումը դարձել են բնականոն երևույթներ, որոնց մասին պարբերաբար հիշատակում են անկախ փորձագետները և միջազգային կազմակերպությունները, հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Նա նշել է, որ իրեն որպես հանդուրժողականության և բազմամշակութայնության մոդել ներկայացնող Ադրբեջանը համակարգված ձևով փորձում է ջնջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի ներկայության յուրաքանչյուր հետք։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «կովկասյան Աղվանքի թեզին»՝ Մհեր Մարգարյանը նշել է, որ այդ պնդումները նպատակ ունեն արդարացնելու հայկական եկեղեցիների ինքնության յուրացումն ու խեղաթյուրումը՝ ինչը հակասում է գիտությանը, պատմությանը, բանականությանը և տարրական մարդկային պարկեշտությանը։

Ավելացվել է, որ ռասիզմի, մոլեռանդության ու ատելության այս և մյուս դրսևորումները պետք է համարժեք արձագանք ստանան միջազգային հանրության կողմից։

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի հետ տեսակապով քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---