Վրաստանի նախագահը ստորագրել է Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու որոշումը23 փետրվարի 2021 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահը ստորագրել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու վերաբերյալ որոշումը։ Մինչ այդ Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն էր հայտնել Ղարիբաշվիլիի գլխավորած թարմացված կազմով կառավարությանը, գրում է Sputnik Georgia-ն։ Ղարիբաշվիլին մեկ անգամ արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2015թթ․։ Նա եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու աջ ձեռքը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման տարիներին, որը 2012թ․ երկրի իշխող ուժն է։ Սկզբից Ղարիբաշվիլին գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը, իսկ 2013-ին փոխարինեց Իվանիշվլուն վարչապետի պաշտոնում։ Այն ժամանակ Ղարիբաշվիլին դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ նա 31 տարեկան էր։ Վարչապետի պաշտոնը թափուր մնաց, երբ հրաժարական ներկայացրեց գործող վարչապետ Գեորգի Գախարիան։ Դա տեղի ունեցավ քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ Գախարիան հայտարարեց, որ համաձայնության չի եկել իր թիմի հետ «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալման հարցում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |