WhatsApp-ի օգտատերերը չեն կարողանա հաղորդագրություններ ստանալ և ուղարկել՝ չընդունելով նոր պայմանները23 փետրվարի 2021 - 18:43 AMT PanARMENIAN.Net - WhatsApp-ի օգտատերերը չեն կարողանա հաղորդագրություններ ստանալ և ուղարկել, եթե մինչև մայիսի 15-ը համաձայնություն չտան գաղտնիության նոր պայմաններին։ Նրանց աքաունթը մեսինջերում նշված կլինի որպես «ոչ ակտիվ» այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն ընդունել այդ պայմանները։ Իսկ «ոչ ակտիվ» աքաունթները 120 օրից կարելի է հեռացնել։ Օգտատերերը կկարողանան զանգեր և ծանուցումներ ստանալ, սակայն կարճ ժամանակով, գրում է BBC-ն։ Իր պլանների մասին WhatsApp-ը հայտարարել էր հունվարին։ Դա վրդովմունքի ալիք բարձրացրեց սոցցանցերում՝ օգտատերերից շատերը կարծեցին, թե WhatsApp-ն իրենց կամքին հակառակ իրենց անձնական տվյալներով է կիսվելու իր գլխամասային Facebook ընկերության հետ։ Ավելի ուշ WhatsApp-ը պարզաբանեց, որ դա այդպես չէ, և որ թարմացման նպատակը օգտատերերի վճարային փոխացումների համար ծրագիր ներդնելն է։ WhatsApp-ն արդեն իսկ կիսվում է գլխամասային ընկերության հետ օգտատերերի IP հասցեների, գաջեթների մասին տվյալներով, որտեղից մուտք չեն գործում մեսենջեր, և հարթակի միջոցով արված գնումների մասին։ Սակայն, Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում անձնական տվյալների օգտագործման մասին այլ կանոններ են գործում։ Այնտեղի օգտատերերին WhatsApp-ի փոփոխությունները չեն վերաբերի։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |